Երկու թուրք լրագրող է վիրավորվել Սիրիայի տարա...

Թուրքիայից երկու լրագրող է տուժել Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում՝ Սիրիայի տարածքից գնդակոծման ժամանակ, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ դիպուկահարների կողմից արձակված գնդակները թափանցել են տեղի հյուրանոցի պատուհանից ներս, որտեղ Սիրիայում թուրքական գործողությունը լուսաբանող շուրջ 20 լրագրողներ են գտնվել: Դեպքի ժամանակ հեռուստաալիքի թղթակիցը դեպքի վայրից ուղիղ ռեպորտաժ վարելիս է եղել։  Նրա խոսքով՝ լրագրողները թեթև վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել չլքել իրենց տները։