Երկրաշարժ Ադրբեջանում և Հայաստանում. կա նաև զոհ

erkraՏավուշի մարզի Այգեձոր համայնքում դպրոցից աշակերտներին տուն են ուղարկել`պատճառը գյուղում գրանցված 5 բալանոց երկրաշարժն է եղել:Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ադրբեջանում ժամը 08.49-ին ( Ադրբեջանում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախում 4 բալ ուժգնությամբ, Հայաստանի մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) և Երևանում (3-4 բալ): Report-ը գրում է, որ Ադրբեջանի Գեյչայ գյուղի բնակչուհին երկրաշարժի ժամանակ ջրհորի մոտ է կանգնած եղել, ու ցնցումների հետևանքով ընկել է հորն ու հոսանքահարվել:

Դիտվել է 2,245 անգամ
 


Այս թեմայով