Երևանը աղբահանության հարցով երկրորդ օպերատոր...

Կառավարությունը որոշում ընդունեց աղբահանության հարցով երկրորդ օպերատոր բերել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ասաց.«Բոլոր հնարարավոր միջոցները ձեռնարկեք, որ խնդիրը չսրվի»:

Փաշինյանը նշեց՝ այն ընկերությունները, որ հետևում են քննարկումներին ու կարող են աջակցել քաղաքապետարնին, վատ չի լինի, որ աջակցություն առաջարկեն: 

Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանի առաջարկությունը, ըստ որի՝ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով:

Նախատեսվում է գնել 15 աղբատար մեքենա: