Երևանում ստեղծվել են դիմակ բաժանելու կետեր

Երևանում ստեղծվել են դիմակ բաժանելու և հակահամաճարակային կանոնները ներկայացնելու կետեր, իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ վարչապետի աշխատակազմի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երևանում հայտնվել են այսպիսի կետեր՝ որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ ներկայացնում հակահամաճարակային կանոնները։

Այս պահին Երևանում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաև մարզերում», - գրել է վարչապետը։