Երևանում դանակահարել են 14–ամյա պատանու

Երևանում դանակահարել են 14–ամյա պատանու։ Նա հիվանդանոցում է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` դանակահարված պատանին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Տուժածը բնակվում է Երևանում և սովորում մայրաքաղաքի դպրոցներից մեկում։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ անչափահասը վնասվածքը ստացել է դպրոցում։ Աշակերտներից մեկը դանակով անզգույշ շարժում է արել, ինչի հետևանքով էլ մյուսը վնասվածք է ստացել։

Արդյո՞ք սա է իրականությունը, թե՞ աշակերտների միջև դանակահարությամբ հանգուցալուծված միջադեպ է տեղի ունեցել, կպարզեն իրավապահները։

Ի դեպ, իրավապահներին հայտնի է մյուս աշակերտի ինքնությունը։