Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում բացառում էր, որ ինքը ժամանակ կգտնի և կկարողանա դերասանությամբ զբաղվել․«Օրենքը թույլ է տալիս աշխատել քաղաքապետ եւ զբաղվել արվեստով: Վստահ եմ, որ ժամանակ չեմ ունենալու, չգիտեմ՝ քնելու ժամանակ ունենալու եմ, թե՝ ոչ: Եթե ժողովուրդը մեր ուժին վստահի, իր քվեն տա մեզ, ես հինգ տարի չեմ կարող արվեստով զբաղվել: Բնականաբար, կկարոտեմ իմ հանդիսատեսին, բայց ես նշում եմ, որ երեւանցիներին իմ որոշումներով ժպիտ եմ պարգեւելու»,-հայտարարել էր Մարությանը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ:
Քաղաքապետ դառնալուց ամիսներ անց քաղաքապետ Հայկ Մարությանը կարծես կարողացել է ազատ ժամանակ գտնել ու «Վիվասել ՄՏՍ» ընկերության նոր գովազդային հոլովակում նկարահանվել։ Հետաքրքիր է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ազատ ժամանակ է գտել և գովազդում նկարահանվել այն ժամանակ, երբ քաղաքը աղբի մեջ կորած է։