Երևանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ...

Երևանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ, որպեսզի այցելուները հերթում պահպանեն հեռավորություն,  տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երևանի սուպերմարկետները հատուկ նշումներով ուղղորդում են հաճախորդներին հերթում պահպանել սոցիալական հեռավորությունը։ Գործընթացը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հորդորով և վերահսկողությամբ», - ասված է հաղորդագրության մեջ: