Երևանի քաղաքապետարանը հասարակ ծառատունկ էլ չի...

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գործընկերների հետ լուսանկար է հրապարակել Երևանի թաղամասերից մեկից՝ մակագրելով.

«Այն, որ քաղաքային իշխանությունը չի կարողանում կազմակերպել ավագանու նիստեր, գնումների մրցույթներ, աղբահանություն... դա մենք արդեն պարզել էինք, բայց որ տարրական ծառատունկ էլ չի կարողանում կազմակերպի, դրանում համոզվեցինք այսօր;

Եկել ենք ԾԱՌԱՏՈՒՆԿ... Ի՞նչ, ծառատու՞նկ, հը՞...»:

Հիշեցնենք՝ այսօր Երևանում համաքաղաքային ծառատունկ է. կտնկվի 7500 ծառ ու թուփ: