Երեւանի քաղաքապետարանում շարունակվում են պարգ...

Երեւանի քաղաքապետարանում շարունակվում են պարգեւատրումները։ Հրապարակվել է 2019 թվականի երկրորդ եռամսյակում Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներին եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին պարգեւատրման ցուցակը։

Այսպես քաղաքապետի տեղակալները պարգեւատրվել են 965 հազար դրամով։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պարգեւատրվել է 840 հազար դրամով։ Քաղաքապետարանի աշխատակազմից ամենաքիչ պարգեւատրումը ստացել է Երեւանի քաղաքապետի տեղակալի օգնականը՝ 200 հազար դրամ։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, որն ավելի վաղ բանավոր նկատողություն էր ստացել «խնչած ունեմ» արտահայտության համար, պարգեւատրվել է 560 հազար դրամով։ Քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր պարգեւատրումը կազմել է 56,319,500 դրամ։

Ամբողջական նյուզ․ամ կայքում