Երևանի նախկին փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի որդ...

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Ռոլանդ Օհանյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 60 DO 060 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիա փողոց տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին, այնուհետև՝ քարե ցանկապատին, առաջ ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանն ու կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աղբյուրը հայտնում է նաեւ, որ մինչ դեպքի վայր կժամանեին Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ավտոմեքենայի վրայից համարանիշները հանել էին եւ ճանապարհային ոստիկանների միջամտության արդյունքում համարանիշները հայտնաբերվեց։ Աղբյուրի տեղեկություններով՝  վարորդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Դավիթ Օհանյանի որդին է։