Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ...

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է «Արմպրոդէքսպո 2019» միջազգային մասնագիտացված 18-րդ ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցում է ավելի քան 100 ընկերություն Հայաստանից, Արցախից և Ռուսաստանից: Արտադրանքի լավագույն տեսականիով ու նոր ձեռքբերումներով «Արմպրոդէքսպո»-ում մշտապես առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը, հյուրեր Հայաստանից և արտերկրից: