Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պայթյունի դեպքով...

Այսօր Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով, այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, քրեական գործը հարուցվել է ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) և ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռքբերելը, պահելը)։

Այս պահին դեպքի վայրում դեռևս քննչական գործողություններ են իրականացվում։