Երեւան-Գյումրի-հայ-վրացական սահման ճանապարհի...

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ իրականացվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ1՝ Երեւան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 134+500-կմ 141+500 եւ կմ 143+300- կմ 148+300 հատվածները՝ Գյումրիից դեպի Աշոցք փակ են։

Վարորդներին խորհուրդ է տրվում նշված հատվածները շրջանցել Մ1-Հ32-Ամասիա-Մարմաշեն-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհով։