Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից տուժած 6...

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին:

«Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Նախնական տվյալներով՝ տուժածներից 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնցից 2-ը մահացել են։

13 հոգի տեղափոխվել է Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում»,- գրել է նա: