Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժած քաղ...

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ քայլեր են ձեռնարկվում Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից տուժածներին Երևան տեղափոխելու համար:

«Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք»,- գրել է նա: