Երբ որ թիվը ասում են պետք է նաև հիմնավորումնե...

Շատ լավ է, որ Մարտի մեկի զոհերի հարազատներին փոխհատուցում է տրվում, բայց դա մի շարք հարցեր է առաջացնում: Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ Սումգայիթի զոհերի հարազատներն էլ դիմել են իրեն, նրանք նույնպես ակնկալում են աջակցություն.«Բայց կառավարության որոշումից հարցեր են առաջ գալիս։ Մարդիկ փորձում են հասկանալ, այդ որոշումը ինչից է ծնվել։ Դրա համար քաղաքակն դաշտում կարծում են, որ նոր իշխանությունները մեղքի զգացում ունի և փորձում են մեղմացնել ցավը, չնայած գումարով ցավը չես մեմացնի։ Երբ որ թիվը ասում են պետք է նաև հիմնավորումներ լինեն, կարո՞ղ է պետք էր 50 մլն տալ։ Այսինքն ինչից է գալիս այդ 30 մլն թիվը»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է կոնկրետ հաշվարկ ներկայացներ, թե որտեղի է գալիս այդ թիվը․«Ես էլ բարձրացնում եմ Սումգայիթի զոհերի ընտանիքների հարցը։ Նրանք զանգում են ինձ, թե մեզ մոռացել են։ Մենք էլ ենք կորցրել։ Մենք շատ ավելի դաժան իրավիճակում ենք կորցրել մեր հարազատներին՝ բա մեզ չի հասնում»։