Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի դեպք...

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի դեպքով ծառայողական քննություն է նշանակվել:

«Ծառայողական քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա», - ասաց նա։

Փոխվարչապետը նշեց, որ ունեն երկու վարկած՝ արտաքին և ներքին գործոնների հետ կապված։ 

«Մանրամասն ուսումնասիրություններից հետո, համոզված եղեք, որ թափանցիկ ձևով այդ ինֆորմացիան հասանելի կլինի», - ասաց Ավինյանը։