ԵՄ-ում կարող են քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթի ընդլայնումը

Եվրամիությունում չեն բացառում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների փաթեթի ընդլայնումը Դանիայի հետ կապված սկանդալից հետո, գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով իր անանուն աղբյուրին:

Նշվում է, որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են քննարկման դնել
Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը:

Նշենք, որ ավելի վաղ նման հավանականության մասին խոսել էր Չեխիայի արտգործնախարար Տոմաշ
Պետրշիչեկը:

Հիշեցնենք, որ Դանիան օրեր առաջ ետ է կանչել Թեհրանում իր դեսպանին՝ երկրում իրանական հատուկ ծառայությունների անօրինական գործունեության մասին տեղեկության հետ կապված: Դանիական կողմը պնդել է, որ Իրանի հատուկ ծառայությունները հարձակում են նախապատրաստելիս եղել Դանիայի տարածքում: Իրանական կողմը հերքել է մեղադրանքները:

Այս թեմայով