ԵՄ-ն օկուպանտ է համարում Իսրայելին՝ Պաղեստինի...

Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հակադարձել է ԱՄՆ պետքարտուղարին, որը մինչ այդ հայտարարել է, թե Միացյալ Նահանգները այլևս չի համարում, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքում մարդկանց բնակեցումն օկուպացիա է։ Մոգերինին հակադարձել է՝ իրենք կարծում են, որ դա հենց օկուպացիա է։

Խոսքը Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի կողմից վարվող քաղաքականությանն է վերաբերում․ հրեական պետությունն այնտեղ օգտվում է պաղեստինցիների թուլությունից և տեղակայում է սեփական բնակավայրերը։

Մոգերինին հայտարարել է, որ նման օկուպացիոն քաղաքականությունը ապօրինի է և խոչընդոտում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության «երկու պետություն» սկզբունքով լուծման հավանականությանը։

Այդ լուծումը նախատեսված է ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևով, որն Իսրայելը շարունակաբար անտեսում է։