ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ...

ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն այս տարվա առաջին կիսամյակում 2018-ի համեմատ նվազել է 27, իսկ 2017-ի համեմատ՝ 44 տոկոսով։ Ֆեյսբուքի իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները:

Մասնավորապես, ըստ վարչապետի ներկայացրած վիճակագրության՝ 2019-ի տվյալներով  ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան է հայցել 1815 քաղաքացի, այն դեպքում, երբ 2018-ին՝ 2475 քաղաքացի, իսկ 2017-ին՝ 3250 ՀՀ քաղաքացի: