ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրությունը Ամուլսարի շահագոր...

«Քաղաքացու որոշում» կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրությունը Ամուլսարի շահագործման հիմք ընդունելը անկանխատեսելի զարգացումներ է ունենալու, որը սկսելու է կառավարությունը՝ անկարող լինելով առանց դեմքի ու վստահության կորստի վերջ դնել դրան։ Մենք ունենալու ենք մի վիճակ, երբ մի ամբողջ ուժ, այն էլ կառավարողը, փորձելու է ապացուցել, որ մածունը սև է և հակառակը պնդողներին հանձնել ոստիկանության, քննչական մարմինների, դատարանների «ողորմածությանը»։

Այստեղ ես ուզում եմ առանձնահատուկ նշել ՔՊ վարչության այն անդամներին և «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորներին, որոնք հրապարակային, թե խմբակցության ներսում արդեն արտահայտվել են և ապագայում կփորձեն ընդդիմանալ դրան։ Ընկերներ, հավատացեք, որ դուք մենակ չեք, ձեզ հետ են բազմահազար քաղաքացիներ, որոնք կեղծիքի հանդեպ նույն օրգանական զզվանքն ունեն, անարդարության նույն զգացողությունը։

ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրությունը բացասական է՛
Ամուլսարը չպե՛տք է հանք դառնա