ԵԽԽՎ-ում վերականգնել են Ռուսաստանի քվեարկելու...

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերականգնվել է Ռուսաստանը ներկայացնող պատգամավորների քվեարկության իրավունքը, որը սահմանափակվել էր 5 տարի առաջ՝ ի պատասխան այն բանի, որ Ռուսասանն իրենց միացրեց նախկինում Ուկրաինային պատկանող Ղրիմը։

Դրանից հետո ռուսական կողմը սկսեց չվճարել իր անդամության վճարը, ինչը ֆինանսական դժվարությունների առաջ կանգնեցրեց ԵԽԽՎ-ն։ Եվրոպական կողմում դիրքորոշման որոշակի մեղմացում եղավ այն ժամանակ, երբ ռուսական կողմը սպառնաց ընդհանրապես դուրս գալ կառույցից, ինչը կնշանակեր, որ ռուսաստանցիների դատական վեճերը չէին կարողանա քննվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Ի վերջո, եվրապատգամավորները եկան եզրակացության, որ բոլոր պատգամավորները պետք է ունենան հավասար, այդ թվում և քվեարկելու իրավունքներ, ինչից հետո վերականգնվեց ռուսաստանցի պատգամավորների քվեն։