Լուսանկար․ «Թավշյա հեղափոխությունը» հայտնվել...

ԿԳՄՍ թողտվությամբ  դպրոցական պարտադիր ուսուցման առարկաների ցանկում ներառված «Համաշխարհային պատմություն» առարկայի, 9-րդ դասարանի դասագրքում առանձին անդրադարձ է արված 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը(Լուսանկարը իր էջում տեղադրել է Ռոբերտ Հայրապետյանը)։ Իրադարձությունը դասագրքում նկարագրված է այսպես․«2018թ․ ապրիլ-մայիսին «թավշյա» հեղափոխությունը հաղթեց Հայաստանի Հանրապետությունում։ Բողոքի և անհնազանդության հուժկու շարժումը տապալեց հին վարչակարգին, տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն։ Սկսվել է իրականում ազատ, արդար, ժողովրդավար և ինքնիշխան պետության կայացման գործընթացը»։