Էջմիածնի քաղաքապետը կարիքավոր քաղաքացիներին կ...

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ մինչ պարենի տոպրակներ ստանալու համար դուք գրոհում եք Էջմիածնի քաղաքապետարանը,

✔️քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունն ընկնում են քաշքշուկի մեջ, որպեսզի կուտակումներ չառաջանան,
✔️ընդհանուր բաժնի աշխատակիցները հատ-հատ կարդում են բոլոր դիմումները և զանգահարում դիմումատուներին,
✔️լրատվության և արտաքին կապերի բաժինների աշխատակիցները հաշվառում ու առանձնացնում են ձեր բազմաթիվ նամակները,
✔️բնակկոմունալ վարչության և բյուջետային մուտքերի բաժնի տեսուչները ֆիլտրում են ցուցակները՝ ըստ առավել կարիքավորների,
✔️մեր մանկապարտեզների աշխատակիցներն արտակարգ դրության պայմաններում գալիս են աշխատանքի, հատ-հատ կշռում են մթերքը, օրական հազարավոր անգամներ կռանում, որպեսզի դասավորեն տոպրակները,
✔️քաղաքապետարանի բանվորները պարենով տոպրակները տեղափոխում են տրամադրման վայր,
✔️իմ տեղակալները, խորհրդականը, օգնականը, աշխատակազմի տարբեր բաժինների պետեր զօրուգիշեր հսկում են, որ օգնությունը լինի հնարավորին նպատակային,
✔️այս ամենից հետո իրենց անապահով համարող բազմաթիվ անձինք մեզ հասցեագրում են «մունաթներ» օգնություն չստանալու համար, մինչդեռ իրենք հանդիսանում են պետական այլ ծրագրերի շահառուներ կամ արդեն այլ կազմակերպություններից ստացել են օգնություն,
✔️թվարկումը կարելի է շարունակել:

‼️Խնդրում եմ հաշվի առնել երկու հանգամանք.

✔️քաղաքապետարանը չունի նման օգնություն բաժանելու պարտականություն. մեկնարկած գործընթացը մեր բարի կամքի դրսևորումն է, խիստ կարիքավորների կողքին լինելու ցանկությունը,
✔️գործընթացը չի կարող հավերժ տևել, մեր հնարավորությունները սահմանափակ են, ծրագիրն էլ մի օր դադարեցվելու է, և եթե դուք շարժվեք «շնից մազ պոկելու» սկբունքով, մեկ այլ ընտանիք, որն իսկապես շատ ունի այդ մթերքի կարիքը, կարող է զրկվել օրվա հացից:

Հ.Գ. Խնդրում եմ, իմ անձնական էջին մի դիմեք, քանի որ նամակների բազմաթիվ լինելու պատճառով ես չեմ կարողանում բոլորը կարդալ, իսկ դուք հետո նեղանում եք»։