Էջմիածնի փոխքաղաքապետը արդեն անցնում է բոլոր...

Ո՞րն է պետական պաշտոնյայի ու թաղային խուժանի տարբերությունը․ պետական պաշտոնյան զուսպ է, գիտի իր խոսքի արժեքը, զբաղված է իր գործով, դրա պրոֆեսիոնալն է, պատասխանատու է հանրության առջև, և որ ամենակարևորը՝ ունի քաղաքական անցյալ, որոշակի հետագիծ, իր երկրի համար արած ինչ-որ բան։ Թաղային խուժանը լկտի է, հախուռն, տգետ, զոռբա ու ծայրահեղ ցինիկ, նրա զենքը հենց զոռբայությունն ու ցինիզմն են, նա չի ճանաչում ոչ իրավունք, ոչ կարգավիճակ, մեծ հաշվով և ոչ մի բան։ Սա ի միջի այլոց։

Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը ինձ haqqin.az - ի լրագրող է անվանում, ես չգիտեմ՝ այս մարդը ծառայե՞լ է բանակում, թե՞ ոչ ( Բանակում ծառայած և պետության ու հայրենիքի արժեք իմացող մարդը երբևէ անգամ չի էլ հանդգնի իր մեկ այլ հայրենակցի վերաբերյալ նման կերպ արտահայտվել), սակայն նա ինձ է անվանում haqqin.az - ի լրագրող, այսինքն՝ ադրբեջանցի։ Շատ չծավալվեմ, բայց երբ ես պատերազմի էի մասնակցում, չէի էլ կարող ենթադրել, որ իմ թիկունքում իրենցից ոչինչ չներկայացնող և այս երկրի համար ոչինչ չարած անհետագիծ ու անանցյալ, ամորֆ զանգվածները մի օր երկրին տեր են դառնալու, դեռ մի բան էլ իմ երկրում ինձ հայրենիքի դավաճան են անվանելու։

Փոխքաղաքապետի մակարդակին ես, բնականաբար, չեմ իջնի, ինքն այդ հարթության մեջ անգերազանցելի է, այս մարդն իր էությամբ հակասում է պետական պաշտոնյայի և առհասարակ պետական գործչի կերպարին, ավելին՝ հակապատկերն է։ Արսեն Պետրոսյանի զայրույթն ու ցինիզմը բորբոքվել են, քանի որ ես որոշել էի իմ իրավունքները պաշտպանել իրավական ճանապարհով, դա գուցե իր համար խորթ է, բայց ճիշտ ուղին դա է, և հետագայում էլ գործելու եմ այս տրամաբանությամբ, ուստի հրավիրում եմ բոլոր իրավապաշտպան կառույցների ուշադրությունը այս անձի հայտարարություններին։ Հա, մի բան էլ, գիտեմ, որ իմ այս գրառմամաբ այս մարդուն քաղաքական կշիռ եմ տալիս, բայց ես մեղավոր չեմ, որ նա պաշտոնյա է։ Պարոն Պետրոսյան, Դուք իմ դասընկերուհին չեք, որ ես ձեզնից նեղանամ, Դուք այնքան փոքր ֆիգուր եք, որ ես չեմ էլ ուզում Ձեզ հետ բանավեճի մեջ մտնել։

Գրում է «Հրապարակ» օրաթերթի լրագրոգ Կորյուն Սիմոնյանը