Եգիպտոսում գրոհայինները գլխատել են խաղաղ բնակ...

Գրոհայինները, որոնք ենթադրաբար կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, հարձակվել են եգիպտական Բիր ալ Աբդ քաղաքի բնակիչների վրա, որը գտնվում է Սինայի թերակղզու հյուսիսում:
Ինչպես գրում է NEWSru.-ն ջիհադականները գրավել են հինգ մարդկանց, որոնց կասկածում են իշխանությունների հետ համագործակցության մեջ, կտրել են նրանցից չորսի գլուխը եւ փախել ՝ իրենց հետ տանելով եւս մեկին:

Բացի այդ, Շեյխ Զուբեյդ քաղաքում, որը գտնվում է Իսրայելի սահմանից ոչ հեռու, մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել ավտոմոբիլային կայանատեղում: Արաբական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ տեղի ունեցածի հետեւանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում ՝ Եգիպտոսի անվտանգության ուժերի աշխատակիցը, երեք ուժայիններ վիրավորվել են: