Եգիպտոսի զորքերը մտել են Լիբիա՝ հաջակցություն...

Եգիպտոսի խորհրդարանի խոսնակ Ալի Աբդել Աալը հայտարարել է, որ Թուրքիայի միջամտությունը Լիբիայի գործերին անընդունելի է և խոստացել եգիպտական օգնություն՝ «լիբիական եղբայրներին»: Այս մասին հայտնում է եգիպտական Ahram Online կայքը:

Միաժամանակ եգիպտական զորքերը հատել են Լիբիայի սահմանը՝ օգնելու Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին: Եգիպտոսի զորքերի շարժման կադրերն արդեն տարածում են գտել համացանցում: Տեսանյութներում երևում են Եգիպտոսի դրոշով ԱՄՆ արտադրության «Աբրամս» տանկերն ու այլ ռազմական տեխնիկա։

«Թուրքիայի միջամտությունը Լիբիայում սպառնալիք է արաբական տարածաշրջանի անվտանգությանը: Եգիպտոսը իր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք թույլ չի: Եգիպտոսը չի լքի իր լիբիական եղբայրներին և կպաշտպանի նրանց », - հայտարարել է Եգիպտոսի օրենսդիր մարմնի ղեկավարը:

Ալի Աբդել Աալը նշել է, որ եգիպտացի պաշտոնյաները նամակ են ուղարկել՝ ի պաշտպանություն նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի ՝ Լիբիայում զինված հակամարտությունը լուծելուն ուղղված ջանքերին՝ ՄԱԿ-ի բանաձևերին և Բեռլինի հունվարյան խորհրդաժողովի արդյունքներին համապատասխան:

«Կահիրեի հռչակագիրը ուղղված է Լիբիայում միասնության և կայունության հաստատմանը և ցույց է տալիս, որ Եգիպտոսը կանգ չի առնի Լիբիայի կայունությանը սպառնացող զարգացումներին», - ասել է Աբդել Աալը՝ հավելելով, որ «Եգիպտոսը և Լիբիան կապված են պատմական իրադարձություններով և սոցիալական կապերով և  «Եգիպտոսը կանի հնարավոր ամեն բան լիբիական ժողովրդի շահերը պաշտպանելու համար»: