Շունը տիրոջը չի ճանաչում. Արսեն Բաբայանից Էդմոն Մարուքյանը պահանջում է ներողություն խնդրել

9Այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ նիստի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով նշեց, որ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ լրատվական ծառայության պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատգամավորը անգրագետ ու զավեշտալի հարց է տալիս:

«Ես ուզում եմ հասկանալ, թե մեր աշխատողը ԱԺ-ի, կոչված է մեր աշխատանքը լուսաբանելո՞ւ, թե՞ վիրավորական արտահայտություններ անելու մեր նկատմամբ: Այլապես այնպիսի տպավորություն է, որ շունը տիրոջը չի ճանաչում, այդ մարդը չի ճանաչում իր դերը, չի նշվում, որ պատգամավորն է զավեշտալի բան ասել, այսինքն՝ դա վերաբերում է բոլոր պատգամավորներին»,- նշեց Մարուքյանը և դիմելով ԱԺ նախագահին ասաց, որ լրատվական վարչության պետը պետք է ներողություն խնդրի:

 

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով