ԵԱՏՄ-ում գազի միասնական տարիֆի սահմանումը դեռ...

Տեսակոնֆերանսի ձևաչափով ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի վարչապետն ու Բելառուսի նախագահը բարձրացրել են ԵՏՄ շրջանակներում գազի միասնական շուկայի հարցը։ Մասնավորապես, ՀՀ վարչապետը նշել է, որ գլոբալ մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել գազի ընդհանուր շուկա: Դա, ըստ նրա, կնպաստի ապրանքների մրցունակության բարձրացմանը և կմեծացնի ինտեգրացիոն միավորման ներուժը։

Ի պատասխան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ում գազի միասնական տարիֆի սահմանումը դեռ վաղ է։ ՌԴ նախագահը նշել է, որ ԵՏՄ անդամ 5 երկրների տնտեսությունները դեռ բավականաչափ ինտեգրված չեն։ Ուստի, ըստ ՌԴ նախագահի, այժմ գները պետք է ձևավորվեն շուկայական հարաբերությունների հիման վրա՝ հաշվի առնելով նաև մատակարարների ծախսերը։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ եթե Հայաստանն ուր Բելառուսը չփոխեն գնագոյացման հիմքերը, տրամաբանական է այդ կետը ԵՏՄ զարգացման ռազմավարությունից բացառելը: