ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում...

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա եւ Էնդրյու Չոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները`հետագա ցանկացած էսկալացիա կանխելու համար:

«Ըստ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունների, ինչպես նաեւ այլ աղբյուրների, հուլիսի 12-13-ը տեղի է ունեցել հրադադարի լուրջ խախտում, որը հանգեցրել է զոհերի: Հաղորդվում է, որ երկու ուժերի կողմից օգտագործվել է տարբեր տրամաչափի հրետանի:

Համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի (PRCIO) անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ցավում են զոհերի համար եւ ցավակցություն հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին: Համանախագահները եւ PRCiO-ն միջադեպը սկսվելու պահից անմիջական կապի մեջ են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Կողմերը միմյանց մեղադրել են ռազմական գործողությունների սկզբում: Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են վերջերս հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ նրանց միջեւ գոյություն ունեցող ուղղակի կապի միջոցով:

Մինսկի խմբի համանախագահները նաեւ կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները եւ ընդգծում են տարածաշրջան ԵԱՀԿ դիտորդների վերադարձի անհրաժեշտությունը՝ հենց որ հանգամանքները թույլ տան»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ: