ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տար...

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցով բանակցությունները շարունակելու համար: Այս մասին այսօր իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Վերջինս նաև արձանագրել է՝ այդ ժամկետները դեռ ճշտվում են, և ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի:

Այդուհանդերձ, Զախարովան չի պատասխանել ԼՂ հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցությունների մասին հարցին՝ ասելով.

«Երկրների միջև ուղիղ բանակցությունների մասին կհայտարարեն այդ երկրների ներկայացուցիչները»: