ԵԱՀԿ ԽՎ բանաձևում կարողացանք ամրագրել ինքնորո...

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իրենց հանձնաժողովի հաջողություններից է համարում ԵԱՀԿ ԽՎ վերջերս ընդունված բանաձևը։ Ռուբինյանը պնդում է, որ իրենք կարողացել են բանաձևից չեզոքացնել «հակահայկական տարրերը»։

«Մեր պատվիրակությանը հաջողվել է ոչ միայն հանել հակահայկական, ոչ հայանպաստ ձևակերպումները, այլև առաջին անգամ վերջին 10 տարվա մեջ բանաձևում՝ հռչակագրում, ամրագրել ինքնորոշման իրավունքի սկզբունքն Արցախյան հակամարտության համատեքստում», – ասաց Ռուբինյանը։

Պատգամավորի պնդմամբ՝ իրենք խորհրդարանական դիվանագիտության ընթացքում անդրադառնալու են ոչ միայն Արցախյան հակամարտությանն ու Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլև համաեվրոպական ու համամարդկային հարցերի՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող և տնտեսական հարցերի։