ԵԱՀԿ դիտորդների կարծիքով, Ղազախստանի նախագահի...

«Ղազախստանում կիրակի օրը կայացած արտահերթ նախագահական ընտրությունները ուղեկցվել են հիմնարար ազատությունների և ժողովրդավարական չափանիշների աղաղակող խախտումներով», - այսօր երկրի մայրաքաղաք Նուր Սուլթունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են ընտրությունները ընթացքը դիտարկած ԵԱՀԿ ներկայացուցիչները:

Ավելի քան 300 կարճաժամկետ դիտորդներից կազմված ԵԱՀԿ առաքելության ղեկավար Գեորգի Ծերեթելին ասել է․ - «Քվեների հաշվարկի ժամանակ լուրջ ընթացակարգային խախտումներ են արձանագրվել, այդ իսկ պատճառով ձայների հաշվարկի ազնվությունը անհնարին է երաշխավորված համարել»: