«Ձյունիկ»-ի հրդեհից տուժած գործարարները աջակց...

Օգոստոսի 19-ին հրդեհված «Ձյունիկ» սառնարանի հետ համագործակցող գործարարները աջակցության խնդրանքով դիմում են կառավարությանը:

«Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Անդրեասյանը նշում է, որ իրենց ընկերությանը պատկանող մոտավորապես 900 տոննա տարբեր տեսակի սառեցված ապրանքներ են պահպանվում «Ձյունիկ» սառնարանում:

«Ամենաշատը եղել է մեր մսամթերքը, որ պահպանել են «Ձյունիկ»-ում: Ամսական մոտ 9 միլիոն գումար ենք փոխանցել այդ ծառայության դիմաց: Հիկիզումից հետո կարողացել ենք փրկել ապրանքից 202-203 տոննա, իսկ մնացած ապրանքները ծխեցված էին և այրվել էին, օգտագործման ենթակա չէին»: 

Գործարարները դիմել են ՀՀ կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Մենք՝ գործարարներս, դիմել ենք վարչապետին, որպեսզի, քանի որ այդ ապրանքները մենք չենք վաճառել, գոնե հետ վերադարձնեն մեր ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) և մաքսատուրքը, քանի որ թռչնի վրա մեր մաքսատուրքը 26.6% է, իսկ ԱԱՀ-ն՝ 20%-ը, ԵՏՄ մտնելուց հետո 32% է, մաքսատուրքը դարձավ 46.6%, հաջորդ տարի էլի է ավելանալու: Հիմա մեր կառավարությունը պետք է գոնե աջակից լինի գործարարներիս, որպեսզի հետ վերադարձնեն մեր ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը, հաշվարկեն և հաշվանցեն մաքսային հաշվապահություն, որպեսզի հետագայում ներկրելիս այդ գումարները հաշվանցեն: Խոսքը, ընդհանուր առմամբ, մոտավորապես 700 000-800 000 դոլարի մասին է, որը միայն ԱԱՀ և մաքսատուրքն է, իսկ այն ինքնարժեքը, որը մենք ձեռք ենք բերել, այդ մասին դեռ չգիտենք՝ հետագա ճակատագիրն ինչ է լինելու»: