Ձեր իշխանության տակ ռումբ եք դնում այս նախագծ...

Երբ այս նոր կանոնակարգը ընդունվել էր, Հրայր Թովմասյանի և մի շարք այլ գործիչների հեղինակությամբ, ընդդիմությունը դեմ էր այս ծրարով քվեարկելուն: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը:

«Փաստարկները հետևյալն էին, որ այդ մարդը քննարկմանը չի մասնակցում և սա հանրապետականները անում են, որ չգան գործի, ծրարներ ուղարկեն, նիստերը վարեն: «Ելք» դաշինքի 9 հոգանոց ֆրակցիայում կար սկզբունք՝ չօգտվել այդ մեխանիզմից և երբևէ ծրար չթողնել և մենք երբեք չենք թողել: Հետո եղավ հեղափոխություն, եկավ նոր իշխանությունը և դա դարձավ լեգիտիմ գործիք»,-ասաց նա: