Ձավարեղենը դուրս չի բերվի Ռուսաստանից․ «Կոմեր...

Ռուսաստանը, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում խստացրել է գյուղատնտեսության պետական կարգավորումը։ Մարտի քսանից ժամանակավորապես արգելվել է ձավարեղենի եւ համանման մյուս մթերքների արտահանումը Ռուսաստանի տարածքից։ Եթե օրինակ հնդկաձավարի պարագայում արտասահմանյան շուկա արտահանում չկա, ապա բրնձի դեպքում, որը կազմում էր տարեկան 180-230 հազար տոննա, վնասները կլինեն ակնհայտ։ Նշենք, որ դեռ վաղուց էին շրջանառվում խոսակցություններ այն մասին, որ սոցիալական կարեւորություն ունեցող ապրանքների հանդեպ Ռուսաստանում կարող է սահմանվել պետական վերահսկողություն։