Դու երկրից գնա, մենք հետախուզում կհայտարարենք...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարերել ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պոսոսյանին կալանավորելու մասին։

«ժողովուրդ»-ի  փոխանցմամաբ` Պողոսյանը հասցրել է ՀՀ-ից ճողոպրել ճիշտ այնպես, ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, որ մեղադրվում է բնապահպանության նախարար ժամանակ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար. «Այս գործերը մեկ ընդհանրություն էլ ունեն. քրեական գործերը հարուցվել էին, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն էր, բայց Արթուր Դավթյանի օրոք` ՀՀԿ իշխանության ժամանակ, գործերը կարճվել էին: Հիմա վերաբացվում են, բայց հիմնական մեղավորները արդեն հասցրել են հեռանալ ՀՀ-ից»-գրում է թերթը:

Politik.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք այն, որ կալանավորման որոշումը կայացվում է ենթադրյալ հանցագործի երկրից հեռանալուց հետո, «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը ասաց, որ Միհարն Պողոսյանի երկրից հեռանալը նոր բան չէ: Ստացվում է այնպես, որ այդ հանցագործների հետ նախնական համագործակցություն կա.

«Այս թատրոնին շատ վատ եմ վերաբերվում: Թե՛ Արթուր Դավթյանը, թե՛ Միհրան Պողոսյանը տարիներ շարունակ իրենց տեղում են, այդ դեպքում ինչո՞ւ անցյալ տարի գործը կարճվեց և չկալանավորեցին Պողսյանին: Եթե այսօր Միհրան Պողոսյանը կալանավորվեր, նա միանշանակ ասելու էր, թե դատախազը իր վերաբերյալ հարուցված դատական գործը ինչից ելնելով  է կարճել: Այս թատրոնը ավարտել է պետք: Նման նախադեպերից կարելի է եզրակացնել, թե բոլորի ասում են դու երկրից գնա, մենք հետախուզում կհայտարարենք կամ այլ կերպ ասած` դու փախի, հետևիցդ վազեմ: Եթե Միհրան Պողոսյանն ու Արամ Հարությունյանը Արթուր Դավթյանի օրոք հանցագործություններ են կատարել, ապա պատասխանատվությունը դատախազինն է: Սա իրավական աճպարարարություն է ժողովրդին խաբելու համար»: