Դու բժշկական աշխարհում էնքան ես ճանաչված, ինչ...

Ահա, թե համավարակի տարածման կրիտիկական օրերին ինչով է զբաղված առողջապահության հետ ոչ մի աղերս չունեցող նախարար կոչեցյալը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով տեղադրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը::

Նա, մասնավորապես, նշել է. «Լավ, եթե իսկապես վստահենք Նիկոլ Փաշինյանի՝ վեթինգի (կադրերի մաքրազարդման) գաղափարին, ապա ի՞նչ գործ ունի այս անհասկանալի կերպարը կառավարությունում:

Մարդն էնքան պարապ ա, որ ֆեյսբուքյան հեգնական գրառումներ ա կատարում ու դրա համար աշխատավարձ ու պարգեւատրում ա ստանում:

Ա՜յ ապիկար, էնքան ոչինչ ես, որ նախարար նշանակվելուց հետո մտնում ես հիվանդանոց, եւ քեզ բժիշկները չեն ճանաչում, ու դու էտքանից հետո, առանց ամաչելու, շարունակում ես զոդված մնալ քո աթոռին... Դա նշանակում ա, որ դու բժշկական աշխարհում էնքան ես ճանաչված, ինչքան ես Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտույում...

Համավարակը հելել-հասել ա ամենավտանգավոր սահմանին, մարդը ֆեյսբուքում ծաղրուծանակով ա զբաղված:

Է՜յ, ա՜յ անբան, եթե ամոթի կտոր դեռ մնացել ա մեջդ, դիմումդ գրի ու ոլորտն ազատի քո անօգուտ ներկայությունից:

Չնայած՝ կարող ա դու չես որոշում քո անելիքը...

Ուզում եմ հասկանալ էլի՝ Ինչու՞ պետք է քաղաքացին իր եկամուտներից քո նմանին կերակրի ու պարգեւատրի, քո ո՞ր արժանիքի համար»: