«Դռռիկ Ալիկը» հրազենային վնասվածքներով տեղափո...

SHAМSHYАN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ հրազենային վնասվածքներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամաբ` այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով և այս պահին գտնվում է վիրահատարանում։ Տեղի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Նա հրազենային վնասվածքներ է ստացել ազդրերի վերին երրորդական հատվածներում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նա 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանն է, ով ավելի շատ հայտնի է «Դռռիկ Ալիկ» մականվամբ։

Ոստիկանները ու քննիչները պարզում են, թե որ հատվածից է Ա. Ալեքսանյանը տեղափոխվել հիվանդանոց և որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ավանի գերեզմանների մոտ: