Նյուտոնի՝ Հայաստան գալու հետ Թուրքիան կապ ուն...

Երբ ՍԴ-ում քննարկվում էր պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը,  ցուցարարների մեջ հայտնվեց մի քաղաքացի, ով ներկայացավ որպես Սթիվեն Նյուտոն և հայտարարեց, որ ինքը Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի՝ 2001 թվականին կատարված  սպանության կարևորագույն վկան է։ Իշխանական լրատվամիջոցների ակտիվ լուսաբանումը պարզ էր դարձնում, որ նրա հայտնվելը պատահական չէր, և նա կարևոր դեր է կատարելու առաջիկա օրերին՝ Քոչարյանի շուրջ բացասական տեղեկատվական ֆոնը ապահովելու համար։ Իշխանական բոլոր լրատվամիջոցները շեշտում էին, որ Նյուտոնը բրիտանացի է և որ 18 տարի անց առաջին անգամ է գալիս Հայաստան։

Պետք է նկատել, որ Նյուտոնը վերջին 18 տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ եկել է Հայաստան, և ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ ամենևին էլ տպավորություն չկա, թե նա վախեցած է եղել և նախկին իշխանությունների ժամանակ չի համաձակվել գալ Հայաստան։

Ֆեյսբուք սոցիալական ցանցի շատ օգտատերերի զարմացրել է այն, որ Նյուտոնն իրականում ազգությամբ հայ է, ազգանունը՝ Ավալյան։ Սթիվեն Նյուտոն Ավալյանը առանձնահատուկ սեր ունի Թուրքիայի և թուրքերի նկատմամբ։ Նա Քեմալ Աթաթուրքին համարում է մեծ և հարգարժան մարդ, Ֆեյսբուք-ում կիսվում է տարբեր թուրք գործիչների հետ հանդիպումներ նկարագրող լուսանկարներով:

Ֆեյսբուքյան օգտատերերը կասկածելի են համարում Նյուտնի վարքը և կարծում են, որ նրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն՝ պարզելու համար, թե նա ինչ հետաքրքրություններ ունի, և որքանով կարող էր նրա վրա ազդել թուրքական պետությունը, և որ ամենակարևորն է՝ ինչ իրական առաքելությամբ է Նյուտոնը եկել Հայաստան։