Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 12...

Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Հուլիսի 10-ին՝ ժամը 11:45, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի», - նշված է հրապարակման մեջ: