Դոնալդ Թրամփը սպառնում է «շատ արագ և կոշտ» հա...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում սպառնացել է «շատ կոշտ» հարված հասցնել իրանական 52 թիրախների, եթե Իրանը հարձակվի ամերիկացիների կամ ամերիկյան օբյեկտների վրա։

«Իրանը շատ համարձակ է խոսում այն մասին, թե թիրախավորել է որոշակի ամերիկյան օբյեկտներ, որպեսզի վրեժ լուծի այն բանի համար, որ մենք աշխարհն ազատեցինք նրանց ահաբեկչական առաջնորդից, որը վերջերս ամերիկացու էր սպանել եւ ծանր վիրավորել շատերին՝ չհաշված այն բոլոր մարդկանց, որոնց նա սպանել է իր ողջ կյանքի ընթացքում: Նա հարյուրավոր իրանցի ընդվզողների է սպանել։

Իրանն արդեն երկար տարիներ խնդիրներ ստեղծելուց բացի այլ բան չի արել։ Թող սա նախազգուշաում լինի, որ եթե Իրանը հարվածներ հասցնի ամերիկացիներին կամ ամերիկյան թիրախներին, մենք թիրախավորել ենք 52 իրանական օբյեկտներ (որոնք ներկայացնում են 52 ամերիկացի պատանդներին, որոնց Իրանը վերցրել է տարիներ առաջ), որոնց մի մասը շատ կարեւոր նշանակություն ունեն Իրանի ու իրանական մշակույթի համար։ Ե՛վ այդ թիրախներին, ե՛ւ հենց Իրանին կհասցվի ՇԱՏ ԱՐԱԳ ԵՎ ՇԱՏ ԿՈՇՏ ՀԱՐՎԱԾ։ ԱՄՆ-ին այլեւս սպառնալիքներ պետք չեն»,- գրել է Դոնալդ Թրամփը։