Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն միևնույն...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն միևնույն է, թե ով կպաշտպանի Սիրիայի քրդերին:

«Ցանկացած ուժ, որը կօգնի քրդերին, ինձ ձեռնտու է, թեկուզ դա լինի Ռուսաստանը, Չինաստանը կամ Նապոլեոն Բոնապարտը: Հուսով եմ՝ նրանք բոլորը հաջողության կհասնեն, իսկ մենք այնտեղից գտնվում ենք 7 հազար միլ հեռավորության վրա», - «Թվիթերի» իր էջում գրել է Թրամփը:

Նրա խոսքով՝ ահաբեկչական «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակից հետո ամերիկյան զորքը հիմնականում դուրս է բերվել Սիրիայից:

«Թող Սիրիան և Ասադը պաշտպանեն քրդերին և կռվեն Թուրքիայի հետ սեփական հողերի համար: Ես ասել եմ գեներալներին. ինչու՞ մենք պետք է կռվենք Սիրիայի և Ասադի համար, պաշտպանենք մեր թշնամու հողերը», - նշել է ԱՄՆ նախագահը: