«Դոն Պիպոյին» մեղադրանք է առաջադրվել. ՀՀ գլխա...

Հաստատվել է Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- ասել է Խաչատրյանը:

Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018 թվականի հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին փոխվեց նրա խափանման միջոց կալանավորումը: Ասատրյանը 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակվեց: