Dj Վակցինան իր ընկերությանը 20 հազար դոլար փո...

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը «Ինչպես է Արսեն Թորոսյանի ընկեր DJ Վակցինան օգտվում պետական բյուջեից. 20 հազար դոլար նրա ընկերությանը» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որտեղ մասնավորապես նշվում էր՝ ՀՀ առողջապահության նախարարությունը Արուսիկ Մկրտչյանի՝ Dj Վակցինայի հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության հետ պայմանագիր է կնքել եւ մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրան: 

Առողջապահության նախարարի խոսնակն իր էջում գրել էր. «Առողջապահության նախարարության կարիքների համար` հեռուստատեսային ծառայությունների ձեռքբերման նպատակով (գովազդային հոլովակի պատրաստում և հեռարձակում) «2019 թվականի ՀՀ պետական բյուջեի ծխելու դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում իրականացվել է գնման գործընթաց` www.armeps.am էլեկտրոնային համակարգում` «ՀՀ ԱՆ ԳՀԾՁԲ-2019/21» ծածկագրով:

Գնման հայտ են ներկայացրել 3 կազմակերպություն: Արդյունքում` պայմանագիր է կնքվել «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» կազմակերպության հետ, քանի որ վերջինս ներկայացրել է ամենացածր գնային առաջարկը և համապատասխանել է հրավերով սահմանված պահանջներին»:

Dj Վակցինան՝ անդրադառնալով թեմային գրել էր.

«Հակածխախոտային պայքար վարել եմ 2009-ից՝ նույն թվականի մարտի 28-ին կազմակերպել էլեկտրոնային երաժշտության փառատոն նվիրված ծխախոտի և թմրամիջոցների դեմ պայքարին, այնուհետև կազմակերպել բազմաթիվ սեմինարներ ուղղված առողջ ապրելակերպին դպրոցներում, ԲՈՒՀ-երում և մանկատներում։ 2009-ից ի վեր իմ կողմից կազմակերպվել են հակածխախոտային համերգներ, ակցիաներ և ֆլեշմոբեր, որոնց ֆինանսավորման աղբյուրը եղել են իմ անձնական միջոցները, բացառությամբ 1 համերգի, որը համաֆինանսավորվեց ՀԵՀ-ի կողմից։ Առհասարակ ծխախոտի վնասակար ազդեցությունը լինելով, առաջին հերթին, հանրային առողջապահական լուրջ խնդիր, ենթադրում է պետական մասշտաբով պայքար հանրային իրազեկման, տարաբնույթ միջոցառումների կազմակերպման միջոցով՝ որի շրջանակում էլ հայտարարվեց մրցույթ՝ հատկացված ամբողջ գումարով նկարահանվելու են 3 սոցիալական հոլովակներ և տեղադրվելու հեռուստաալիքներից մեկի եթերում և սոցիալական ցանցերում։ Ինչ վերաբերվում է իմ և Արսեն Թորոսյանի մտերմությանը ՝ նրա հետ ծանոթացել եմ 2017-ին հենց հակածխախոտային պայքարի շրջանակում, ինչ վերաբերվում է բյուջեից հատկացված գումարով նրան PR անելու մասին , ասեմ որ ավելի անհավանական սուտ հնարավոր չէր հորինել»։