Հայտնաբերվել է Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» դին

Հուլիսի 7-ին, ժամը 19:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 1964 թ. ծնված Ա. Վ.-ի դին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանն էր, ով մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան:

Կայքը նշում է, որ հավանաբար դեպքի վայր կժամանեն նաև Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:

Թե ինչն է եղել Ա. Վարդանյանի մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո:

Այս թեմայով