Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձն...

Փետրվարի 13-ին Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Բիդյա Դեվի Բհանդարիին։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մարտիրոսյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Բհանդարիի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության առավել արդյունավետ ուղղությունները։

Զրուցակիցները երկուստեք կարեւորեցին փոխգործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում։ Բիդյա Դեվի Բհանդարին առաջարկեց ՄԱԿ-ի շրջանակներում ակտիվացնել համագործակցությունը նաեւ դեպի ծով ելք չունեցող երկրների միջեւ։

Առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։