Դեմիրթաշի հանրահավաքից առաջ բախումներ են տեղի ունեցել

selahattin-demirtas-4-540x304Թուրքիայի «Ազգերի ժողովրդավարություն» (HDP) քրդամետ կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի՝ Էրզրումում կայանալիք հանրահավաքից առաջ միջադեպեր են տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, հանրահավաքի նախապատրաստական աշխատանքի ընթացքում հավաքվել է մի խումբ ու հայտարարել, որ կուսակցությունն Էրզրումում հանրահավաք չի անցկացնելու:

Ոստիկանությունը նրանց ցրելու համար ջրի շիթեր ու արցունքաբեր գազ է կիրառել:
Հրկիզվել է մի միկրոավտոբուս: Դրա վարորդը վերջին պահին կարողացել է վիրավոր դուրս գալ մեքենայից:

Դիտվել է 19 անգամ
 


Այս թեմայով