Ես դեմ եմ այս բարեփոխումներին

10008_bՕրերս Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ՀՀ Ազգային ժողով ուղարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Սահմանադրական բարեփոխումների մասին Politik.am-ը փորձեց ճշտել նաև «Նոր Ժամանականեր» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի տեսակետը: Պարոն կարապետյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ինքը դեմ է Սահմանադրական բարեփոխումներին.«Անձնապես ես դեմ: «Նոր Ժամանականեր» կուսակցությունը վերջնական տեքստով և հայտարարությամբ հանդես կգա: Մեր կուսակցության կարծիքը կլսեք: Կարծում եմ կուսակցությունը ևս դեմ կարտահայտվի և առաջարկներ կներկայացնի, թե ինչ անել: Մեր առաջարկները ևս կլինեն հայտարարության մեջ»,-ասաց Արամ Կարապետյանը:

Դիտվել է 245 անգամ
 


Այս թեմայով