Երեխայի վրաերթի ենթարկելու գործով Դավիթ Սանաս...

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սանասարյանն այսօր հարցաքննվել է, Aysor.am-ին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով», - ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով։